Գլխավոր Ավելին

Անատոմիական բարդ տեղակայությամբ հատվածում գտնվող մոտ 5-5,5 սմ չափերի գոյացությունը հեռացվեց՝ պահպանելով կարևորագույն նյարդերն ու անոթները

44 տարեկան քաղաքացին դիմել էր «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունք՝ գանգատվելով պարանոցի ձախ ստորին հատվածում գոյացության առկայությունից։ Այն նկատել էր 2 ամիս առաջ, ապա զգացել չափերի մեծացում։

Համակարգչային շերտագրմամբ հայտնաբերվել էր մոտ 5-5,5 սմ չափերի գոյացություն։

Դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի վարիչ, դոցենտ Արթուր Պապիկյանի գլխավորությամբ կատարվել է գոյացության հեռացում անատոմիական բարդ տեղակայությամբ հատվածում՝ պահպանելով կարևորագույն նյարդերն ու անոթները։

Վիրահատությունն անցել է առանց բարդությունների, արյան կորուստը եղել է չափավոր։

×
facebook sharing button facebook